Երբեք մարտի 5-ին այսպիսի աժիոտաժ չէր եղել.«Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Եռաբլուրում ոչ միայն մարդիկ էին շատ, այլև ավտոմեքենաների կայանման տեղ չկար: Բացի այն, որ տասնյակ ավտոբուսներ էին կայանված ճամփեզրին՝ Էջմիածնից մարդկանց բերող տրանսպորտը, այլև մի քանի տասնյակ թեթև-մարդատար ավտոմեքենաներ էին շարված ՝  մեկը մյուսից շքեղ, մեծածավալ ամենագնացներ ու սեդաններ ՝  պետական-ծառայողական կամ անձնական «գոլդ» համարանիշներով, քանզի շատերը եկել էին իրենց մեծ շքախմբերով և ուղեկցող ավտոմեքենաներով: Այս ամենը ոչ միայն լուրջ խցանում էր առաջացրել տարածքում, անհարմարություններ ստեղծել շրջակա առանձնատներում բնակվողների համար: Եռաբլուր ժամանածներից շատերն իրենց մեքենաները կայանել էին բնակիչների ավտոտնակների կամ դարպասների հենց դիմաց ՝ երկար ժամանակ անհնար դարձնելով  տեղի բնակիչների ավտոմեքենաների տեղաշարժը: Ավելի ուշ Ֆեյսբուքում մեր լրագրողներից մեկը, ով այդ տարածքի բնակիչ է, գրառում էր արել և դժգոհություն հայտնել, որ Պանթեոն եկածները սեփական մեքենաները կայանել էին իրենց բակերում ՝  փակելով իրենց մեքենաների ճանապարհը, ինչի հետևանքով իրենք մեկ ժամից ավելի չեն կարողացել ավտոմեքենան դուրս հանել ավտոտնակից և ուշացել են կարևոր հանդիպումից:




Լրահոս