Կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող նախագծերի թվում կային նաև գույքն օտարելուն համաձայնություն տալու հարցեր: Դրանցից մեկով Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի գույքը ՀՀ կառավարությունը որոշել է օտարել և այդ որոշումն արդեն ընդունվել է:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է՝ կառույցը փաստացի չի օգտագործվել եւ ընկերության հետագա գործունեության համար չպահանջվող գույք է։ Գույքը 9.231.556,098 հազ. դրամ 27.08.2021թ. դրությամբ գնահատված շուկայական արժեքով պետք է ամրացնել ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` գույքի օտարման գործընթացը կազմակերպելու նպատակով: