Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել` ճանապարհների վերանորոգման համար: Մասնավորապես, նախատեսվում է վերանորոգել 81 կմ է ճանապարհ, որի ընդհանուր գումարը 8 մլրդ 972 մլն դրամ է:շ
Ըստ այդմ, իրականացվելու են Աշոցքից դեպի Բավրա 11,5կմ ճանապարհահատվածի, Վայքից Զառիթափ 7.5 կմ հատվածի, Գորիսից Կապան 4 կմ ճանապարհահատվածի, Կարբի- Օհանավան 5.8 կմ հատվածի, Ազատամուտի տարածքում 3.96 կմ հատվածի, Վերին Պտղնի- Ջրվեժ 8.2կմ ճանապարհահատվածի, Ջրվեժից Խարբերդ 9.5կմ ճանապարհահատվածի, Հրազդանի տարածքում 4.2 կմ հատվածի, Չարենցավանից Ֆանտան 2.3 կմ հատվածի, Արագյուղ – Հարթավան 1.3 կմ հատվածի (Երնջատափ գյուղը շրջանցող հատված), Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի (2-րդ տեղամաս – 25 կմ), Ագարակաձորից դեպի Գնիշիկ 12կմ ճանապարհահատվածի, Ծիլքարից դեպի Լեռնապար 3.8 կմ հատվածի, Ներքին Բազմաբերդ– Կաքավաձոր ավտոճանապարհի 4.1 կմ հատվածի, Ակնալիճ – Արևիկ 3.6 կմ հատվածի, Արագյուղ – Քարաշամբ ավտոճանապարհի 3.7 կմ երկարությամբ հատվածի, Հ-36 ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրից դեպի զորամաս տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Նախատեսվում են Մուսալեռից Մեծամոր հատվածի մի մասում ջրահեռացման համակարգի, Արծվաբերդի հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնման աշխատանքներ: