Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամբողջ կազմով երեկվանից լծվել է նախընտրական քարոզարշավին:
ՔՊ-ականների մի մասը քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ շրջում են Երևանի տարբեր վարչական շրջաններում, զրուցում քաղաքացիների հետ, մի մասն էլ տեղեկատվական թռուցիկներ են բաժանում:
ArmLur.am-ը նկատեց, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը բավական ակտիվ է ներկուսակցական հավաքների, քննարկումների ժամանակ, քարոզարշավին բավականին պասիվ է, չի մասնակցում դրան, ավելին՝ անգամ սոցցանցերում որևէ աջակցություն ցույց չի տվել թիմին:
ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանից հետարքրվեցինք՝ ինչով է սա պայմանավորված. «Քարոզարշավը դեռ նոր է սկսվել, Ալեն Սիմոնյանն անպայման կմասնակցի, բայց թե ի՞նչ ֆորմարտով կամ ե՞րբ, չեմ կարող ասել, բայց որ մասնակցելու է քարոզարշավին, դա քննարկման ենթակա չէ»,-ասաց նա:
Քրիստինա Մուշեղյան