«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է`
ՀՀ կառավարությունը, պատկերավոր ասած, հոգեբանորեն պատրաստ է, որ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ` առանցքային հոդվածներ կճանաչի հակասահմանադրական և կկասեցնի դրանց կիրարկումը:
Համենայն դեպս, ՀՀ ֆինանսների նախարարությունում մշակում են այդ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով կարող են օրենքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը: Այս մասին հաղորդում է «Սիվիլնեթը»` հղում անելով իր հավաստի աղբյուրներին: Մասնավորապես, ըստ պարբերականի, աշխատողներից գանձվող պարտադիր վճարներին, օրենքի փոփոխությամբ տրվելու է հարկի կարգավիճակ: Սա, իհարկե, կոսմետիկ փոփոխություն է, և դրանից պարտադիր կուտակային համակարգի էությունը չի փոխվում, բայց դա կարող է վկայել այն մասին, որ կառավարությունն արդեն տեղյակ է ՍԴ-ի որոշումից:
Շարունակությունը «Հայկական Ժամանակ» -ի այսօրվա համարում