«Հրապարակ» օրաթերթը գրում է`
Արարատի մարզը վերջին շրջանում դարձել է հայաստանյան «նյուզ-մեյքերը»: Ջրի «գործերի» թանաքը դեռ չչորացած` ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի պատասխանատու Հովիկ Աբրահամյանն անձամբ գնացել է մարզ և մարզային կառույցի նախագահ դարձրել իր մորաքրոջ թոռանը՝ ԱԺ պատգամավոր, գիտության և կրթության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, երբեմնի դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանին, որն ընդամենը հայտնի է Աշոտյանին հարց տալու յուր մաներայով և որոշ անգիր ելույթներով: Մինչ այդ մարզի կառույցը ղեկավարում էր նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, բայց քանի որ նոր մարզպետ Արամայիս Գրիգորյանը և նրա եղբայրը` Արայիկը, կուսակցականներ չեն, որոշվել է դե ֆակտո կառույցն ինչ-որ մեկին «տալ»` դե յուրե այդ գործառույթը թողնելով մարզպետի իրավասության ներքո: Եվ, այնուհանդերձ, նոր կառույցապետուհու նշանակումը ՀՀԿ-ում լայն ժպիտ էր առաջացրել: «Արգամիչը մարզում էլ «հզոր» կադրեր չունի, հույսը դրել է Կարինեի կանացի ուսերի վրա՞»,- փսփսում էին նրանք: Բանն այն է, որ նոր մարզպետի նշանակումից հետո տեղի է ունեցել «կադրային» զտում Արգամիչի կադրերի մասով. աշխատանքից ազատվել են մարզպետի երկու տեղակալները, բուժվարչության պետը: Չնայած մարզի ոստիկանապետը դեռևս Արգամիչի եղբոր որդին է` Արսեն Աբրահամյանը, իսկ տոհմի Վարդան Մամիկոնյանն էլ՝ մարզի հարկայինի պետը:
Շարունակությունը «Հրապարակ» -ի այսօրվա համարում