Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով ևս մեկ անձ զրկվեց կյանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թ. օգոստոսի 14-ին հաղորդվել էր Երևան-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Օգոստոսի 24-ին, ժամը 12.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնել են, որ Երևանի բնակիչ, 23-ամյա Էդուարդ Քոլոյանը մահացել է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 




Լրահոս