
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մինասյանին պատկանող խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Տավուշի մարզ, քաղաք Իջևան):
Որոշման համար հիմք է ծառայել ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների ներկայացրած արձանագրությունը, համաձայն որի՝ իրականացված կրկնակի ստուգման արդյունքում նշված կազմակերպությունում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են: