Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանն այսօր փակվել է։ Նշվում է, որ այն փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
«Reuters» գործակալությունը նկատում է՝ թե կոնկրետ անվտանգային ինչ խնդիր է առաջացել՝ ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում չեն նշել։
«Ազգերի պալատի» շենքում է գտնվում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը։ Ըստ Retuers-ի՝ այն նաև հանգույց է հանդիսանում դիվանագետների, հումանիտար ոլորտի աշխատողների և պետական պաշտոնյաների համար։