ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Անդրոյի համերգը Հայաստանում չեղարկվեց․ ինչ կապ ուներ Ադրբեջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 30-ին Երևանում նախատեսվում էր երգիչ Անդրոյի համերգը: Բազմաթիվ երկրպագուներ երկար ժամանակ սպասում էին սիրելի արտիստի համերգին, տոմսերը գնված էին, երգիչն էլ հայտարարել էր, որ Հայաստանում լինելու և ելույթ ունենալու մասին երազել էր դեռ վաղուց ու երկար տարիներ:

Թվում էր, թե ամեն ինչ պատրաստ է համերգի համար, սակայն «շաբաթն ուրբաթից շուտ եկավ»: Մեդիայում սկսվեց քննադատության մեծ ալիք կապված Անդրոյի ազգության, նրա լեյբլի՝ ադրբեջական ծագման եւ այլնի մասին:

Առավել մեծ տարածում գտավ TikTok հավելվածում տարածվող հոլովակը, որում երիտասարդը զարմացած հարցնում էր, թե արդյո՞ք կարող էինք երբեւէ պատկերացնել, որ ադրբեջանական լեյբլի աստղը կարող է համերգ ունենալ Հայաստանում, որին կմասնակցեն մեծ թվով հայեր:

Քննադատության արդյունքում համերգը չեղարկվեց, արտիստն իր ինստագրամյան էջում հայտնեց, որ տոմսերի գումարները կվերադարձվեն: Անդրոյի նման անտարբեր արձագանքը կարծես կիսատ լիներ այս պարագայում, սակայն շուտով, նա հայտնեց իր վրդովմունքի մասին:

Նա հրապարակել է արխիվային լուսանկար կից գրելով. «Գնչուները Եվրոպայում, նաև Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում ապրող էթնիկ ժողովուրդ են։ Նրանք ծագում են հյուսիսային Հնդկաստանից:

Ներկայումս գնչուները ապրում են Երևանում(Սարի թաղ, Քանաքեռ, Մարաշ) Գյումրիում(Բոշի մայլա)…»:

Ապա անդրադառնալով շշուկներին, գրել է, որ «Գնչուները այլ մարդիկ են: Նրանք թուրքերին չեն պատկանում»՝ հաջորդ սթորիում նշելով, որ RAVAA լեյբլը գնչուական է
Անդրոն բարկությունն է արտահայտել չեղարկված համերգի հետ կապված` նշելով, որ մենք բոլորս ապրում ենք մի երկնքի տակ, արդյո՞ք բարդ է դա հասկանալ ու, որ վիրավորական է, երբ մի խումբ ապուշների պատճառով իրեն արգելում են կիսվել սիրով, երաժշտությամբ, զգացմունքներով, միասնությամբ:

Վերջում Անդրոն եւս մեկ անգամ ցույց է տվել իր զայրութը՝ նշելով որ իր թիմում կան տարբեր ազգությամբ մարդի,կ այդ թվում՝ եւ հայեր:

Արձանագրենք նաեւ, որ հուլիսի 22-ին համերգով Հայաստանում հանդես եկավ նաեւ Ինստասամկան, ով Հայաստան այցելությունից ամիսներ առաջ՝ մայիսի 12-ին եղել էր Բաքվում՝ առաջին անգամ ելույթ ունենալով, ապա հայտարարել էր, որ «Լավագույն մարդիկ աշխարհում ապրում են Բաքվում»:

Մարիամ Ղազարյան




Լրահոս