ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Հայկ Մարությանի եղբոր «բիզնեսը» բացահայտած իմքայլականը. բացառիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն իր «Քաղաքապետը» մոնոներկայացման մեջ մի քանի ուշագրավ բացահայտումներ էր արել՝ իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած միջադեպերի մասով: Դրանցից ամենազավեշտալին թերևս իր մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի և ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկի մասնակցությամբ միջադեպն էր։

Մասնավորապես, քաղաքապետարանի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը սուրճ խմելիս է եղել, մոտեցել է ավագանու անդամը և ասել, թե քաղաքապետարանի սուրճի ապարտը Հայկ Մարությանի եղբորը՝ Արման Մարությանին է պատկանում:

Ինչպես իր ներկայացման մեջ Մարությանն է պարզաբանում, սուրճի ապարատը իրականում իր կինոռեժիսոր եղբորը՝ Արման Մարությանին չէր պատկանում, այլ մեկ ուրիշ Արման Մարության ԱՁ-ի, բայց ավագանու իմքայլական անդամն անգամ չի էլ նկատել, որ հայրանունները չեն համընկնում, ուստի չի կարող սուրճի ապարատի տեր Արման Մարությանն իր եղբայրը լինել:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ իրականում այդ առեղծվածային ավագանու անդամը Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն է, որը 2018-2021 թթ. Երևանի ավագանու անդամ է եղել: Նա թեև 2020 թվականի դեկտեմբերից զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը, բայց միայն 2021թ-ի ապրիլին է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում  ներկայացրել:

Ի դեպ, Դավիթ Խաչատրյանին քաղաքապետարանում առավել շատ հիշում են ոչ թե իր ակտիվ գործունեությամբ, իր հեղինակած նախագծերով, այլ նրանով, որ սուրճի բաժակը ձեռքին մշտապես պտտվում էր քաղաքապետարանում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս