ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» չեն մասնակցելու ԵԺԿ-ի նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա` մասնակցելու Դուբլինում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ «ժառանգությունից» ոչ ոք չի մեկնելու Ս.Սարգսյանի հետ:

Նրա խոսքով ՝  օրեր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը եղել էր այդտեղ:

ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանն էլ Armlur.am-ին ասաց, որ նախորդ անգամ կուսակցության փոխնախարար Մհեր Շահգելդյանն է մասնակցել ՝  հանդիպման ձևաչափից ելնելով :

«Այնտեղ տարբեր ձևաչափեր կան, մասնակցությունը կախված է ձևաչափից. մասնակցությունը պարտադիր կամ ոչ պարտադիր չի լինում ՝  կախված է ձևաչափից»,- եզրափակել է  խոսնակը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» և ՕԵԿ-ը հանդիսանում են ԵԺԿ անդամ:




Լրահոս