ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են Լաչինի անցակետում ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացնում Արցախի զինանշանը:
«Օկուպանտները հայ բժիշկներին ստիպել են շտապօգնության մեքենայից հանել անվնաս պիտակը միայն այն պատճառով, որ այնտեղ պատկերված է Արցախի զինանշանը։Ոչինչ, և սրա միջով պետք է անցնել, օկուպանտների յուրաքանչյուր նման գործողություն մեզ ավելի է մոտեցնում այն պահին, երբ մենք օկուպանտներին դուրս ենք շպրտում մեր Հայրենիքից»,- գրել է նա։