Մեքենան գլորվել է ձորը. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 24-ին, ժամը 18.16-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Դովեղ բնակավայրի մոտակայքում մեքենա է ընկել ձորը, նախնական տվյալներով՝ կան զոհեր:

Պարզվել է, որ Դովեղ գյուղի բնակիչ, 66-ամյա տղամարդը, վարելով «ՎԱԶ-2121» մեքենան, Գեղատեղ կոչվող հանդամասում կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ հատվածից և մոտ 30 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Կատարվում է նախաքննություն։




Լրահոս