ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օդի աղտոտվածությունը՝ լուրջ խնդիր․ Հայաստանում իրավիճակը գնալով վատանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդի աղտոտումը համաշխարհային խնդիր է, որը գնալով ավելի է սրվում: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ օդի աղտոտվածությունն ամեն տարի սպանում է մոտ 7 միլիոն մարդու: Սա պայմանավորված է նրանով, որ տասը մարդուց 9-ը շնչում է աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող օդ։ Այլ կերպ ասած, աշխարհի բնակչության 91%-ը շնչում է այնպիսի օդ, որը չի համապատասխանում ԱՀԿ-ի չափանիշներին։

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Մեզ մոտ մթնոլորի աղտոտվածության գերակշիռ մասը առնչվում է տրանսպորտային արտանետումների հետ: Հայաստանի տարբեր ավտոճանապարհներին կամ ավտոճանապարհների տարբեր հատվածներին կարելի է հանդիպել բազմաթիվ մեքենաների, որոնց խլացուցիչ կամ որ նույնն է глушитель կոչվածից ծխի նման հաստ քուլա է արտանետվում մթնոլորտ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր ճշտել, թե ի՞նչ գործուն քայլեր է կատարում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օդի աղտոտմանը նպաստող հանգամանքների՝ մասնավորապես մեքենաների խլացուցիչներից արտանետվող ծխի վերացման, կանխարգելման վերաբերյալ: Ի պատասխան մեզ տեղեկացրին, որ հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումը կարգավորվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 2410-Ն որոշմամբ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հանդես է եկել վերոնշյալ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությամբ, ինչը հնարավորություն կընձեռի արդի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնել պատշաճ վերահսկողություն:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս