Ըստ «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկությունների՝ մի քանի օր է՝ աշխատանքի չի ներկայանում ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Իսկ պատճառը նրա առողջական վիճակն է: Այս տեղեկությունները հետաքրքիր են այն համատեքստում, որ շատ է խոսվում Գ.Հակոբյանի հրաժարականի մասին: Սակայն ԱԱԾ մամուլի պատասխանատու Արծվին Բաղրամյանը հերքեց այս տեղեկությունները: Նա ասաց, որ հորինովի, սուտ են ե՛ւ նրա հրաժարականի, ե՛ւ աշխատանքի չգալու մասին լուրերը: «Պարոն Հակոբյանը սովորականի նման աշխատում է»,- ասաց նա:
ՍՈՎՈՐԱԿԱՆԻ ՆՄԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ