ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։
«Մենք հետևում ենք, թե ինչպես է Արցախում ծավալվում հումանիտար աղետը։ Երեկ ես միացա իմ գործընկերոջը` Ադամ Շիֆին և հայ համայնքին` իմ ընտրական շրջանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի ռեժիմին և դադարեցնենք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին»,- գրել է կոնգրեսականը Թվիթերի իր միկրոբլոգում։