Դեռեւս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանն առաջիկա իր հրաժարականի մասին որոշումը մեկնաբանելիս երեկ հայտարարել է, թե մայիսի 6-ին տեղի են ունենալու ԱԺ ընտրությունները: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` այս ամենը դուր չի եկել Սերժ Սարգսյանին ու նրա մերձավոր շրջապատին, որից հետո կրկին ներիշխանական փոքր «ռազբորկաներ» են սկսվել. բանն այն է, որ ԱԺ ընտրությունները նշանակվում են ՀՀ նախագահի հրամանագրով՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանն այդպես առաջ է ընկել ու ինքն է հրապարակել այդ օրը:
ԲԱՐԿԱՑՐԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ