
Օգոստոսի 25-ին, ժամը 14։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում գտնվող թիվ 190 դպրոցի տանիքի թիթեղը քամուց թուլացել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Փրկարարներն ապամոնտաժել են (մոտ 25 քմ) տանիքի թիթեղյա ծածկը»,- ասված է հաղորդագրության մեջ։