ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Արցախցի երիտասարդները  երեկ՝ վաղ առավոտից,  փակել էին Կարմիր խաչի մուտքը եւ  չէին թողնում աշխատակիցներին մտնել ներս։

Նրանց միացավ նաեւ օրեր առաջ առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը, որը պահանջում էր որեւէ տեղեկություն տալ իր հոր մասին։

Ոստիկանները փորձում էին բանակցությունների միջոցով երիտասարդներին համոզել բացել մուտքը։

 

 

 

ԲԱՆԿ

ՀԱՐՑ. Կորցրել եմ «Կոնվերս բանկ»-ի իմ պլաստիկ քարտը.  ի՞նչ կարող եմ անել:

Էդիկ Քոչարյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պլաստիկ քարտը կորցնելու կամ PIN կոդը մոռանալու դեպքում հաճախորդը մոտենում է «Կոնվերս բանկ»-ի ցանկացած մասնաճյուղ,  գրում է պլաստիկ քարտի վերաթողարկման դիմում:

 

«Կոնվերս բանկ»

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քարտի կորստի դեպքում կարող եք նաեւ զանգահարել «Կոնվերս բանկ»-ի թեժ գիծ՝ 010 511 211 կամ  010 440 380, 010 545 514:

 

 

 

 

ԱՐՏՈՆԱԳԻՐ

ՀԱՐՑ. Ինչպիսի՞ պահպանություն է տրամադրում արդյունաբերական դիզայնի արտոնագիրը:

Լիլիթ Ամոյան  (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Արտոնագրի պահպանություն նշանակում է, որ առանց արտոնագրատիրոջ համաձայնության արդյունաբերական դիզայնն առեւտրային նպատակներով չի կարող պատրաստվել, օգտագործվել, տարածվել կամ վաճառվել։ Այդ իրավունքները, սովորաբար, պաշտպանվում են դատական կարգով։

Շատ համակարգերում դատարաններն իրավունք ունեն դադարեցնել արտոնագիրը խախտող գործողությունները։ Եվ հակառակը, դատարանը կարող է արտոնագիրն անվավեր ճանաչել՝ երրորդ կողմի հիմնավորված ապացույցների հիման վրա։

 

ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արտոնագիրը բացառիկ իրավունք է տալիս արդյունաբերական դիզայնի նկատմամբ, այն պահպանում է արտոնագրատիրոջ իրավունքն արդյունաբերական դիզայնի նկատմամբ։

 




Լրահոս