Լուսանկարը՝ համացանցից
Օգոստոսի 3-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Պտղունք գյուղի Թութակյան փողոցում գտնվող կահույքի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային եւ Երեւան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ:
ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարելի է ապահովել նոր կառուցվող բնակելի շենքերի սեյսմակայունությունը:
Անդրանիկ Սիմոնյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ պետք է մանրամասն ուսումնասիրել կառուցվող շենքի շինհրապարակի ինժեներաերկրաբանական եւ սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա եւ ելնելով սեյսմակայուն շինարարության գործող նորմերից՝ նախագծվում է շենքը: Շենքի նախագիծը պարտադիր պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն: Շինարարությունն իրականացնողը եւ որակի հսկողը պետք է ունենան համապատասխան լիցենզիաներ: Պետք է արգելվի ցանկացած շեղում հաստատված նախագծից:
ՀՀ ԱԻՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շենքը շահագործելիս անհրաժեշտ է պահպանել մշակված կանոնները եւ այլն: Այս դեպքում շենքի սեյսմակայունությունը կլինի բարձր:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում են դադարեցվում համայնքի ղեկավարի լիազորությունները եւ ի՞նչ ընթացակարգով:
Ռուստամ Սարուխանյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու կողմից՝ իր ընդունած որոշման կամ կազմած արձանագրության հիման վրա, այն դեպքերում, երբ համայնքի ղեկավարը.
l հրաժարական է տվել,
l դադարեցվել է համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
l համայնքի ղեկավարը դադարել է համայնքի բնակիչ լինելուց,
l դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով համայնքի ղեկավարը դատապարտվել է ազատազրկման եւ կրում է պատիժը,
l դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով համայնքի ղեկավարը ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,
l համայնքի ղեկավարն անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում:
ՀՀ ՏԿԵՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվում են նաեւ, երբ՝
l համայնքի ղեկավարը վեց ամիս անընդմեջ չի հրավիրում համայնքի ավագանու նիստ,
l եթե համայնքի ղեկավարը մահացել է: