Shamshyan.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանություն հատկանիշներով: Գրել է Shamshyan.com-ը։
Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 23-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով:
Այդ օրը՝ ժամը 23:25-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բակում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 52-ամյա Աղվան Ղ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել 9-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աղվան Ղ.-ն հաշվառված է եղել «Հոգեկան առողջության կենտրոնում»:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: