Թուրքիայի արևելքում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։
Հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մալաթիայից 29 կմ հարավ-արևելք և Ադըյաման նահանգի Չելիհան շրջանից 24 կմ հյուսիս-արևելք: