Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն այսօր լծվել է ՔՊ-ի քարոզղարշավին: Լուսանկարներում երևում է, որ նա բավական ակտիվ է ու սիրով քարոզարշավ է անում՝ մոռանալով իր համայնքի խնդիրների մասին: Նա նաև ոտքի է հանել վարչական շրջանի ողջ աշխատակազմին:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանգստյան օրերին՝ շաբաթ ու կիրակի, ամբողջ թափով քարոզարշավ կանի. իշխող ուժը ողջ կուսակցական ու պետական ռեսուրսները կկենտրոնացնի քարոզարշավի վրա: