Այսօր շատ երկրներում նշվում է ատամնաբույժի մասնագիտական տոնը ՝ Ատամնաբույժի միջազգային օրը (International Dentist Day): Օրվա ընտրությունը պայմանավորված է ատամնաբուժության ոլորտում ամենահայտնի գյուտերից մեկի հետ:1790 թ. Ջոն Գրինվուդի (John Greenwood) ՝ Ջորջ Վաշինգտոնի անձնական բժշկի կողմից հայտնգործվել է ստոմատոլոգիական բորը:
Առաջին ստոմատոլոգիական բորը ոտնակով ծանրաքար բորմեքենա էր, որը Գրինվուդին չխանգարեց Վաշինգտոնի համար պատրաստել չորս հանովի ատամի պրոթեզներ: Հետաքրքիր է, որ Գրինվուդը բորի ոտնակի դերում գործածել է ճախարակի անիվը, որն օգտագործում էր նրա մայրը:
Միայն դրանից հետո` ավելի քան մեկ դար հետո ՝ 1907 թ. հայտնվեց էլեկտրական բորմեքենան: «Ատամի» նորամուծություններից են ատամնամածուկի պարկուճի հայտնագործումը բժիշկ Վաշինգտոն Շեֆֆիլդի կողմից, առաջինն աշխարհում ատամի խոզանակի թողարկումը՝ բնական խոզանակի մազերի փոխարեն արհեստական սինթետիկ նեյլոնային թելիկով:
Ատամնաբույժի միջազգային օրը սկզբնապես նշվել է միայն ԱՄՆ-ում ՝ ունենալով ազգային մասնագիտական տոնի կարգավիճակ: Բայց տարիների ընթացքում ատամնաբույժերին շնորհավորելու ավանդույթը տարածվել է Հյուսիսային Ամերիկայի սահմաններից շատ հեռու: Հնդկաստանը դարձել է հետևորդ երկրներից մեկը: Այդ օրվա անհրաժեշտ միջոցառումներից են համարվում ատամների կանոնավոր և մանրակրկիտ խնամքի անհրաժեշտության վերաբերյալ դասախոսություններն ու լուսավորչական աշխատանքը: Հատուկ ուշադրություն է դարձվում մանկական կարիեսի կանխարգելմանը: