Վերահսկիչ պալատը կդառնա Ֆինանսների նախարարության ԿՌՈՒ-ն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ անց ՀՀ Կառավարության նիստում ՀՅԴ-ի կողմից «Ճաք տված» որակմանն արժանացած ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կներկայացնի «Վերահսկիչ պալատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ այս նախագծով գործադիրը մտադրություն ունի «կտրել Վերահսկիչ պալատի թևերը» ՝  զրկելով անկախ այդ մարմինին իրավական ու քաղաքական գնահատականներ տալու իրավունքից: Այսինքն ՝  այսուհետ ՎՊ-ն եթե իր ուսումնասիրություններում չարաշահման, յուրացման, վատնումների և այլ բնույթի խախտումներ հայտնաբերի, չի կարող այդ մասին բարձրաձայնել: Այս բառերն իրենց մեջ պարունակում են և՛ քաղաքական, և՛ իրավական բնույթի գնահատականներ: Իշխան Զաքարյանն այսուհետ պետք է «կաբելը ԱԺ բերելուց» ասի, որ պետբյուջից այն գնվել է 100 դրամով, մինչդեռ շինանյութի խանութներում այն վաճառվում է 50 դրամով, թե ինչո՞ւ ՝ դուք հասկացեք:

Իհարկե, այս իրավիճակը զարմանալի չէ, քանի որ նախորդ տարվա հունսի 29-ին Սերժ Սարգսյանը կոշտ ձևով նախատեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, քանի որ նա հանդգնել էր ասել, որ ՀՀ պետբյուջեի 70 տոկոսը կոռուպցիոն ռիսկի տակ է գտնվում, քանի որ շինարարության ոլորն ինքը ռիսկային է:

Ահա թե ինչ պատասխանեց Սերժ Սարգսյանը. «Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել: Եվ եթե այդպիսի արտահայտություն ինչ-որ դեպքում չի եղել, դրա մասին մամուլը գրում է, ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ մամուլին: Այդ դեպքում ինչպե՞ս կլինի, ի՞նչ ասեմ, օրինակ, երբ ՀՔԾ ղեկավարը սկսի գնահատել ՎՊ-ի աշխատանքը: Այդպես մենք ո՞ւր կհասնենք: Եվ ընդհանրապես խոսքը միայն ՎՊ-ին չի վերաբերում: Պետք է պաշտոնատար անձը պատասխանատու լինի իր արտահայտությունների համար»:

Այսպիսով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարողանալով Սերժ Սարգսյանի «տամարը մտնել», համոզեց նրան ՎՊ-ն վերջնականապես վերածել իր սիրելի սանիկ Դավիթ Սարգսյանի ղեկավարած Ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայությունը ՝  այսպես ասած ԿՌՈՒ-ն:

Սա նշանակում է, որ մեր երկրում բոլորն իրավունք ունեն թալանել, լափել, իսկ եթե որևէ մեկը խոսում է այդ մասին կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պարզապես լռի: Իշխան Զաքարյանին հեռացնել չկարողացան, քանի որ նրա «գլխավոր հովանավորները» ազդեցիկ էին, մնում է լռեցնելու և Վերահսկիչ պալատը «ամորձատելու» տարբերակը: Ինչը և արվում է:

Մանրամասն ՝  տեսանյութում:

Թամարա Միքայելյան




Լրահոս