Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու: Նրանց օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ իր ենթակաների հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակության այցի գլխավոր նպատակը Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնամանը վերաբերող ծրագրերի քննարկումն է, քննարկվելու է նաև տարածաշրջանում անվտանգային իրավիճակը։