2023 թվականի վերջին Ռուսաստանում գնաճը կկազմի մոտ վեց տոկոս: Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
«Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք Կենտրոնական բանկի հետ, որպեսզի գնաճն իջնի մեր կողմից ծրագրված մակարդակին»,-նշել է ՌԴ ֆինանսների նախարարը։
Իսկ փորձագետները հայտարարել են, որ Ռուսաստանում ապրանքների գնաճը կկազմի հինգից յոթ տոկոս, իսկ ավելի մեծ թանկացման նախադրյալներ դեռ չկան։