24-ամյա երիտասարդին ծեծի ենթարկած ՋՕԸ պետը Թալինից ՔՊ-ի քարոզարշավին է եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, այսօր շարունակել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

ArmLur.am-ի թղթակիցը նկատում է, որ այսօր քարոզարշավին ներկա էր նաև Թալինի ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանը, որն ունի մեղադրյալի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ խոսքն այն անձնավորության մասին է, որն այս տարվա հունիսի 7-ին Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում, բնակավայրի բնակիչ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա.Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ք.Մ.




Լրահոս