Դա սուտ է, ուզում են Շիրազի անվան հետ խաղալ. Արա Շիրազի զարմուհի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնից Armlur.am  լրատվականի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ   քանդակագործ Արա Շիրազը ծայրահեղ ծանր վիճակում է: Արա Շիրազը փետրվարի 24-ից վերակենդանացման բաժանմունքում է և  անգիտակից  վիճակում  է գտնվում:  Քանդակագործի մոտ հայտնաբերվել է  ուղեղի արյան  շրջանառության սուր խանգարում. Արա Շիրազը  սոմատիկ հիվանդ է:

Զրուցեցինք նաև Սիլվա Կապուտիկանի տուն-թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանի ` Արա Շիրազի մոր ` Սիլվա Կապուտիկյանի մորաքրոջ աղջկա հետ: Վերջինս մեզ  հետ զրույցում ասաց, որ մինչ «Նաիրի» բժշկական կենտրոնում  հայտնվելը, նա   այլ  հիվանդանոցում էր:  «Տանն արդեն լավ չէր, ուրիշ հիվանդանոցում  4-րդ օրն Արային ինսուլտ խփեց, որից հետո բացարձակ անգիտակից վիճակում բերեցինք «Նաիրի»  կենտրոն»,- ասաց  տիկին Ռաֆլետան `  հավելելով, որ  Շիրազին արհեստական շնչառության սարք է միացված:

Տուն-թանգարանի տնօրենն անդրադարձավ նաև այն  լուրերին,  թե  Արա Շիրազի  հարազատներից ոչ ոք քանդակագործի կողքին  չէ: «Դա սուտ է, ուզում են Շիրազի անվան հետ խաղալ: Հովհաննես Շիրազի որդին ` Վանանդը Շիրազը, ամբողջ օրը հիվանդանոցում է, որտեղ է նաև իմ եղբայրը `  Հաջյան Գևորգը, ի՞նչ են ուզում»,- վրդովված ասաց տիկին Հաջյանը ` հավելելով, որ Հովհ. Շիրազի  7 երեխաներից 5-ը Հայաստանում են: ԱՄՆ-ում  միայն Շիրազի երկու երեխաներն են գտնվում:

Տիկին  Հաջյանը  նաև տեղեկացրեց, որ  կառավարական մակարդակով  շատ  հոգատար քանդակագործ Արա Շիրազի հանդեպ. «Զորի Բալայանը, հիվանդանոցի տնօրենն Արայի կողքին են, ավելին `  Արա Շիրազին  երեք հոգի  խնամող կա, որոնց վճարում է Ռալֆ Յիրիկյանը»:

Սոնա Դավթյան

 

 

 

 

 




Լրահոս