Ժամը 21:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Դավիթ Մովսիսյանը և Լիլիթ Գրիգորյանը Արցախի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Վստերչի կամուրջ» չհասած, ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ մի տղամարդ կոպիտ կերպով խախտում է հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում քաղաքացիների և այնտեղ ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների նկատմամբ:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարեկները այդ քաղաքացուն հորդորում են, որպեսզի նա դադարեցնի հայհոյանքներ տալը, հակաիրավական քայլերի չդիմի, դա օգուտ չի տալիս, և այդ տղամարդը շարունակում է իր լկտի պահվածքը՝ չլսելով նույնիսկ բժիշկների, այդ թվում՝ բժշկի հորդորները ու շարունակում է հայհոյանքներ տալը: