Ինչպիսի եղանակ կլինի այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ին, 30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-29-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։




Լրահոս