
«Երբ ստվերի մասին խոսում են քաղաքական գործիչները, ինձ համար հասկանալի է, բայց երբ դրա մասին խոսում են մասնագետները ու չեն նշում` որտեղ ինչքան ստվեր է, ինձ համար անհասկանալի է»:
Կարեւորը, փաստորեն, ոչ թե ստվերի առկայությունն է, այլ այն, թե ով է դրա մասին խոսում: Քաղաքական գործիչները` որպես կանոն, թվեր չեն նշում, ու դա Գագիկ Խաչատրյանի համար հաճելի է, քանի որ եթե անգամ տնտեսության մեկ տոկոսն է ստվերում, ապա այդ մասին կարելի է եւ արժե խոսել: Իսկ մասնագետների գնահատականներն ու հաշվարկները ՊԵԿ ղեկավարին զայրացնում են… Այս դեպքում ամեն ինչ ավելի կոնկրետ է, ու խոսքը տնտեսության կեսից ավելիի՝ ստվերում լինելու մասին է: Ահա թե ինչու են քաղգործիչների անորոշ հայտարարությունները մասնագետների որոշակի փաստերից նախընտրելի: