
Ճանապարհային ոստիկանությունն ուսումնասիրության է ենթարկում Armlur.am-ի` մարտի 4-ի հրապարակումը: Այդ մասին Armlur.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Armlur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես Պուշկինի փողոցի մայթին կայանել էր «Յագուար» մակնիշի 30 OS 595 պետհամարանիշի ավտոմեքենան:
Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով դրա համար նախատեսված է տուգանք: Մասնավորապես, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը նախատեսում են տուգանքի նշանակում 20 հազար դրամի չափով:
Լիլիթ Լալայան