Armenian text to speach

Հայ ըմբիշները նոր մեդալներ են նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համաշխարհային դպրոցական Խաղերում Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում։

Արծաթե մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Ավետիք Թութխալյանը եւ 62 կգ քաշային Մաքսիմ Մկոյանը, 44 կգ քաշային Նարեկ Հակոբքյոխվյանը նվաճել է բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ այս Խաղերում ոսկե մեդալակիրներ էին դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարին մասնակցած 44 կգ քաշային Մարատ Աճեմյանը և 62 կգ քաշային Արամ Սարգսյանը։




Լրահոս