Քաղաքացի Նովել Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա 2023 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 10:54-ին, ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ մուտք է գործել Երևան քաղաքի Զաքյան 10-րդ հասցեում գործող ՙՙԱռնիկա՚՚ ՍՊ ընկերությանը պատկանող ՙՙՎագա Ֆարմ՚՚ դեղատուն։
Նա, մոտենալով դեղատան աշխատակցուհի Տիգրանուհի Բոյաջյանին, իր հետ նախապես վերցված, մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված խոհանոցային դանակի սպառալիքով իրականացնելով կյանքի համար վտանգ ներկայացնող բռնություն գործադրելու իրական վտանգ, պահանջել է դրամարկղում եղած գումրը տալ իրեն։
Սակայն այդ ժամանակ Տիգրանուհի Բոյաջյանը սեղմել է ՙՙԱրմոբիլ՚՚ անվտանգության ծառայության կանչի կոճակը, որի ձայնից Նովել Քոչարյանը վախեցել է, և դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներով չիրագործելով, դիմել է փախուստի:
Քնար Մանուկյան