ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործով կալանավորվել է Վազգեն Սարգսյանի կուրսեցի ՊՆ պաշտոնյա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Անվտանգության Ծառայությունը կալանավորել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության, զորքերի բնակավորման եւ կոմունալ շահագործման վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանին։  ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, վերջինիս ԱԱԾ-ն կալանավորել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի քրեական գործով։ Ի դեպ, նա սպարապետ Վազգեն Սարգսյանի կուրսեցին է։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը  5 տարի առաջ հունիսի 25-ին ձերբակալվել էր ՝ բանկից դուրս գալիս։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120 000 դոլար և 436 մլն դրամ։ Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ-ում քրեական վարույթ է առկա ՊՆ-ի հողատարածքների ապօրինի վաճառքի մասով և ահա այս քրեական վարույթի շրջանակներում էլ կալանավորել են Վաչագան Ղազարյանին։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս