
«Նույն նվիրվածությամբ իմ տեղում աշխատելու եմ»:
Իհարկե, Նազարյանի պատրաստակամությունը ողջունելի է: Բայց չմոռանանք, որ Ալիկ Սերգեյիչն էլ էր նվիրվածությամբ աշխատում, սակայն իր պաշտոնանկության լուրը ծանոթներից ու լրագրողներից լսեց: Նվիրված աշխատելն, անշուշտ, գովելի հատկանիշ է, բայց այն ավելի անհավանական է դառնում, երբ տվյալ պաշտոնյան ինքն էլ չգիտի՝ մեկ ժամ հետո շարունակելո՞ւ է նույն փափուկ բազկաթոռին նստած մանալ, թե՞ գրիչ է փնտրելու աշխատանքից ազատվելու դիմումը ստորագելու համար: Այնպես որ, նվիրվածությունն էլ է ժամանակավորապես սառեցվում, երբ ժամանակները խառն են դառում, իսկ իրադարձությունները` անկանխատեսելի: