ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ երկու հոգի են կրակոցներ արձակել․ նրանք իրավապահների ձեռքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում կադրեր են հայտնվել, թե ինչպես են գիշերն անհայտ անձինք կրակոցներ արձակել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստավայրի ուղղությամբ։

ArmLur.am-ին այս դեպքի մասին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նախագահի նստավայրի ուղղությամբ կրակոցներ արձակած և ներս մտած անձինք երկուսն են եղել, որոնք, ըստ իրավապահ համակարգի պարզած տեղեկությունների, եղել են ալկոհոլի ազդեցության տակ։

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ այս երկու անձինք էլ ձերբակալված են։

Հավելենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միջադեպի ժամանակ ներսում չի եղել։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս