Եվրամիությունը պետք է պատրաստ լինի ընդունել նոր անդամներ մինչև 2030 թվականը։ Այս մասին գրում է Financial Times թերթը և վկայակոչում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ելույթը Սլովենիայում։
«Եթե մենք ուզում ենք, որ մեզ վստահեն, մենք պետք է խոսենք ժամանակացույցի մասին։ Մինչ մենք պատրաստում ենք ԵՄ հաջորդ ռազմավարական օրակարգը։ Մենք պետք է հստակ նպատակ դնենք, պետք է պատրաստ լինենք երկու կողմից ընդլայնմանը մինչև 2030 թվականը», – մեջբերում է հրատարակությունը Միշելի ելույթից մի հատված։