Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ փետրվարի երկրորդ կեսից սկսած` Մեղրիի գետում շուրջ 15 օր նկատելի էր կանաչադեղնավուն զանգված: Կարծիք կա, որ պատճառը արտանետումներն են:
Տեղեկությունը ստուգելու նպատակով` Armlur.am-ը զանգահարեց Մեղրիի քաղաքապետարան: Համապատասխան բաժնի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, զրույցում իր զարմանքն արտահայտեց գետի` կանաչ գույն լինելու փաստի վերաբերյալ: Նա ասաց, որ հորդառատ անձրև էր եկել, և, բնականաբար, անձրևից գետի գույնը փոխվում է:
«Գետը անցնում է Մեղրիի տարածքով, սակայն սկիզբ է առնում մեզնից 20 կմ բարձր: Մենք նման ահազանգ չենք ստացել, բայց դուք հուշեցիք, որ այսօր տուն գնալուց անպայման գետի մոտով գնամ, տեսնեմ»,- ասաց քաղաքապետարանի աշխատակիցը:
Երբ խնդրեցինք ներկայանալ, բարկացավ, չցանկացավ ներկայանալ, ապա ավելացրեց, որ ինքն իրավասու չէ, և ճշտելու է այդ ինֆորմացիան որպես քաղաքացի:
Լիլիթ Լալայան
Լուսանկարը` Ecolur.org-ի