Անվճար տրամադրվող դեղերի ցանկը կընդլայնվի․ ԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականից ևս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այդ հիվանդություններն են`

1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտը

2) առաջնային իմունոդեֆիցիտը

3) կավասակի հիվանդությունը

4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն – սուր պոլիռադիկուլիտը

5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտները

6) ցրված սկլերոզը։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱՆ-ից, արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ, անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով, կկանխարգելվի հիվանդության զարգացումը և կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները:




Լրահոս