3 պարզ վարժություններ նստակյաց կյանք վարող մարդկանց համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պարզ բարժություններն անհրաժեշտ են բոլոր այն մարդկանց համար, ովքեր օրվա ընթացքում քիչ են շարժվում և նստակյաց կյանք են վարում։

Մեջքի և ոտքերի համար նախատեսված այս վարժությունները պետք է անել ամեն օր։ Այդ վարժությունները կարող են այլընտրանք լինել նստակյանց կյանք վարող մարդկանց համար, ովքեր ունեն ցավեր պարանոցի, ուսերի և մեջքի շրջանում։

Քիչ քայլող մարդկանց համար լավ խորհուրդ է տվել բժիշկ Միխայիլ Նիկիտյուկը։ Նրա խոսքով, ամենից շատ հաճախ հանդիպող խնդիրները, որո

Նրա խոսքերով, ամենից հաչախ հանդիպող խնդիրները, որոնց բախվում են նստած մարդիկ, ոսկորներում, ծնկներին, պարանոցի շրջանում և նստատեղի վերևի հատվածի խնդիրներն են։

Ահա երեք պարզ վարժություն․

Մոտեցեք պատին և որքան հնարավոր է կիպ ուսերը կպցրեք պատին ( կրկնել 10-15 անգամ)

Պառկեք մեջքի վրա, ոտքերը ծալեք ծնկների հատվածում, իսկ ոտնաթաթերը թող մնան հատակին։ Նստատեղը բարձրացրեք միայն մեկ ոտքով, իսկ մյուս ոտքը պարզեք առաջ (5-6 անգամ կրկնեք ամեն ոտքի համար և այդպես մնացեք մոտ 5  վայրկյան)։

Կանգնեք և ձեռքերը միացրեք իրար, պարզ կերպ թեքվեք աջ-ձախ (10 անգամ կրկնեք ամեն կողմի համար)։




Լրահոս