ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երեւանը» մեկնել է Կիպրոս։ Մայրաքաղաքային թիմը կմասնակցի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի մրցաշարին։

G խմբում «Երեւանի» մրցակիցները կլինեն Կիպրոսի «ԱԵԼ Լիմասոլը» (օգոստոսի 23), շվեյցարական «Միներվան» (օգոստոսի 24) եւ Սան Մարինոյի «Ֆիորենտինոն» (օգոստոսի 26) հետ:

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ո՞վ է հեղինակային իրավունքի իրավատերը:

Քրիստինա Քոչարյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ում ստեղծագործական, մտավոր աշխատանքի արդյունքում ստեղծվել է ստեղծագործությունը («Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված):

Հեղինակը կարող է իր բացառիկ գույքային իրավունքները փոխանցել կամ օգտագործման թույլտվություն  տրամադրել այլ անձանց, որոնք, հեղինակից ձեռք բերելով այդ իրավունքները, դառնում են ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատեր:

Մտավոր սեփականության գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործությունների հեղինակները եւ նրանց ժառանգներն ու իրավահաջորդները (որոնք սովորաբար կոչվում են իրավատերեր) օգտվում են «Հեղինակային իրավունքի մասին» օրենքով տրամադրվող իրավունքներից։

 

 

 

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՐՑ. Գորիսում ինչպե՞ս կարող եմ ստանալ  զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտների՝ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն:

Տարոն Հայրոյան  (40 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Համայնքի տարածքում առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղեր եւ վիճակախաղեր կազմակերպող օբյեկտների համար ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Գորիսի համայնքապետարան՝ Ֆինանսատնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժին:

Համապատասխան թույլտվությունը տրամադրվում է 3 օրվա ընթացքում: Նշված տեսակի այն օբյեկտները, որոնք ժամը 24.00-ից հետո գործունեություն չեն իրականացնում, Ֆինանսատնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժին են ներկայացնում հայտարարություն՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու վերաբերյալ: Գորիս համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական՝ տուրք մեկ տարվա համար՝

ա) համայնքի տարածքում առեւտրի օբյեկտների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն՝ 50000 դրամ մուծում համայնքի բյուջեի 900285125457 հաշվին,

բ) համայնքի տարածքում  շահումով խաղերի կազմակերպման օբյեկտների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն՝ 375000 դրամ մուծում համայնքի բյուջեի 900285125457 հաշվին,

գ) համայնքի տարածքում վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն՝ 120000 դրամ մուծում համայնքի բյուջեի 900285125457 հաշվին,

դ) համայնքի տարածքում  խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն՝ 750000 դրամ մուծում համայնքի բյուջեի 900285125457 հաշվին,

ե) համայնքի տարածքում բաղնիքների (սաունաների)՝ ժամը  24.00-ից հետո աշխատելու թույլտվություն՝ 375000 դրամ մուծում համայնքի բյուջեի 900285125457 հաշվին,

զ) համայնքի տարածքում հանրային սննդի եւ  զվարճանքի օբյեկնտերի՝  ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն՝ 50000 դրամ մուծում համայնքի բյուջեի 900285125457 հաշվին:

Գորիսի համայնքապետարան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գորիսի համայնքապետարանի ֆինանսատնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժնի հասցեն է Գորիսի համայնքապետարան, Անկախության 3, 2-րդ հարկ, հեռախոս` 2-61-31, բաժնի պետ` Նարեկ Մնացականյան:

 




Լրահոս