Ադրբեջանցիների կողմից առևանգնված արցախցի երիտասարդները կալանավորվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում այսօր Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպից, որի հետևանքով արցախցի երիտասարդներ էին առևանգվել։

«Նրանց նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության դրոշի դեմ վիրավորական գործողություններ կատարելու համար քրեական գործ է հարուցվել դեռ 2021թ.–ին: Այնուհետեւ ՀՀ քաղաքացիներ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նրանք այսօր բերման են ենթարկվել որոնողական աշխատանքների արդյունքում։ Հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել են ամեն ինչ ու նշել, որ անկեղծորեն զղջացել են։ Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և նրանց անկեղծ զղջումը, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Միաժամանակ դատարանի որոշմամբ ԱՀ դրոշը վիրավորող տեսանյութ տարածելու համար նրանց նկատմամբ կիրառվել է վարչական կալանք՝ 10 օր ժամկետով։ Դատարանի վճռի կատարումից հետո կապահովվի նրանց վտարումը Ադրբեջանից»,– հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։




Լրահոս