ԱՄՆ սենատորն Ադրբեջանի պահվածքն անընդունելի է համարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում տեղի ունեցածով։

«Թվիթերում» ԱՄՆ Սենատորը, մասնավորապես, գրել է. «Խորապես անհանգստացած եմ՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն ուղղված իր զզվելի պահվածքը՝ արգելելով մարդասիրական մուտքը և խաթարելով ԿԽՄԿ-ի կարևոր աշխատանքը: Սա անընդունելի է»։

Մենենդեսը կից տարածել է նաև երեկ Լաչինի միջանցքից առևանգված երեք երիտասարդների մասին նյութը։




Լրահոս