![](https://armlur.am/wp-content/uploads/2023/08/370858265_663686329037930_6083563118259015172_n.jpg)
2016 թվականին Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խաչատրյանը դուրս եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից եւ կուսակցությունից՝ հայտարարելով․ «Ես կողմ էի, որ ԲՀԿ-ն լինի իրական ընդդիմություն»:
Սակայն հիմա իրական ընդդիմադիր տրամադրություններ ունեցող Հայկ Խաչատրյանը դարձել է իշխող ՔՊ-ի շարքային քարոզիչը:
ArmLur.am-ը նկատեց, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հայկ Խաչատրյանն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Նոր Նորք վարչական շրջանում քարոզարշավին է մասնակցում: Իրական ընդդիմադիր նրա տրամադրությունները փաստորեն փոխվել են: Նա հիմա իշխանության հետ է, բայց քանի որ իշխանականները չեն գնահատում նրան, գործ ու պաշտոն չեն տլիս, դարձել է շարքային քարոզիչ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Սոնա Գրիգորյան