Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 4-ին Սոչիում։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է խոսել Պուտինի և Էրդողանի հանդիպման մասին։ Նա նշել է, որ հանդիպումը շուտով կկայանա, ժամկետների հայտարարման պայմանավորվածություններ կան, իսկ Կրեմլը հավատարիմ է դրանց։