Քարի արտադրամասում հրդեհ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին, ժամը 09:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բանավան թաղամասում այրվում է քարի արտադրամաս։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քոչինյան փողոցում գտնվող քարի արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։24-ին, մարվել՝ 11։23-ին։ Այրվել է թվով 7 հաստոց։




Լրահոս