«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրենն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում արագաչափերի և լուսացույցների սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը, նրան փոխկապակցված եւս մի քանի անձ՝ Գայանե Վերդյանը, դստրերը՝ Աստղիկ եւ Տաթեւիկ Ղազարյանները հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Azdarar.am կայքում նշվում է, որ նրանց պատկանող գույքերի վերաբերյալ իրականացվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։

Ըստ ծանուցագրերի՝ հիշյալ անինք Դատախազություն պետք է ներկայանան սեպտեմբերի 4-ին։

Քննությամբ պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 15-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության միջև կնքվել է ՀՀ-ին պատկանող, երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող համակարգերի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով սահմանվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունը վարձատրվում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական հսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների փաստացի գանձումների գումարի և կրած ծախսերի համար հատուցման ենթակա գումարների տարբերության 10 տոկոսի չափով:

Պետությանը պատճառված վնասի`ընդհանուր 770.960.963 ՀՀ դրամ գումարից 290.327.078 ՀՀ դրամը նախաքննության ընթացքում համահիմնադիրների կողմից հատուցվել է, իսկ դեռևս չհատուցված մասով չորս մեղադրյալների գույքերի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցների վրա դրվել են կալանքներ:




Լրահոս